Posted in Մայրենի

Փոխադրություն

 Մի օր Քսանթոսը ասում է Եզոպոսին.

-Գնա´ բաղնիք և տես շա՞տ մարդ կա:

Եզոպոսը գնում է բաղնիք և տեսնում է, որ շատ մարդ կա: Մեկը գնում է, մյուսը գալիս: Բաղնիքի մուտքի առաջ մի քար կար: Ով անցնում էր, գայթում և հայհոյում էր  այդ քարը այնտեղ դնողին: Միայն մի մարդ եկավ, գայթքեց, կռացավ և քարը ճանապարհից դեն նետեց: Եզոպոսը վերադարձավ և ասաց տիրոջը.

-Այնտեղ միայն մի մարդ կա:

-Ա՜յ քեզ հաջողություն,-ասաց Քանթոսը,- դե, իրերս հավաքիր, գնամ,  լողանամ:

Երբ նրանք հասան, բաղնիքում նույնիսկ ասեղ գցելու տեղ չկար: Տերը զայրացավ, բռնեց Եզոպոսի օձիքից և սպառնաց.

-Ինչու՞ ինձ ասացիր, որ այստեղ մի մարդ է:

-Տե´ր իմ, տեսնու՞մ ես այն քարը,- ասաց Եզոպոսը, — բոլորը անցնում էին, գայթում և հայհոյում: Միայն մի մարդ գայթեց և քարը ճանապարհից դեն նետեց, որ այդ քարը այլևս ոչ մեկին չխանգարեր: Ես էլ համարեցի, որ միայն նա է մարդ:

Հեղինակ՝

Ողջույն ես Յանան եմ: Սիրում եմ նկարել, բույսեր խնամել և ֆուտբոլ խաղալ: Սովորում եմ <>: Իմ սիրելի առարկաները՝ հայրենագիտությունն ու բնագիտությունն է: Կարողանում եմ վարել՝ սքեյթ, ինքնագլոր, անվաչմուշկ և այլն: Իմ էջում կարող եք տեսնել՝ հետաքրքիր փաստեր, խնդիրներ, առաջադրանքներ և այլն: Բարի գալուստ իմ ուսումնական բլոգ:

Թողնել մեկնաբանություն